Հասարակական

Համաձայնագիր է ստորագրվել գերմանական Լորշ եւ հայկական Գեղարդ վանքերի միջեւ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Էլմիրա Բաղդասարյան): ՀՀ կենտրոնական բանկի եւ գերմանական գործընկեր բանկերի նախաձեռնությամբ եւ անմիջական մասնակցությամբ, Գերմանիայում Միավորված ազգերի կրթության, գիտության եւ մշակույթի կազմակերպության շրջանակներում բարեկամական համագործակցության համաձայնագիր է ստորագրվել Գերմանիայի Լորշ եւ Հայոց Գեղարդ վանքերի միջեւ՝ ստեղծելով հայ-գերմանական հոգեւոր կրթագիտական-մշակութային համագործակցություն: Այսօր Կենտրոնական բանկում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացվեց, որ այս նոյեմբերին համագործակցությունն ամրապնդելու նպատակով Հայաստան կայցելեն գերմանական կողմի ներկայացուցիչները: Նախատեսվում է, որ այդ ընթացքում կստեղծվի հոգաբարձուների խորհուրդ, որի նախագահ, հավանաբար, կընտրվի ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում