Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Ռուսական արվեստի թանգարանը մի շարք միջոցառումներով կտոնի հոբելյանը

Ռուսական արվեստի թանգարանը մի շարք միջոցառումներով կտոնի հոբելյանը

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական արվեստի թանգարանը 2024-ին նշում է իր հիմնադրի՝ ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, խորհրդային բժշկության առաջատար ներկայացուցիչ պրոֆեսոր Արամ Աբրահամյանի ծննդյան 125-ամյակը և թանգարանի հիմնադրման 40- ամյակը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոբելյանական տարում թանգարանը կներկայան  նոր և հետաքրքիր ձևաչափով`  համագործակցելով «Կերոն» հիմնադրամի հետ: Համագործակցության հուշագիրը կկնքվի մայիսի 14-ին։ 

«Կերոն»-ը նորաստեղծ զարգացման հիմնադրամ է, որի գործունեության առանցքային ուղղությունն է Հայաստանում կազմավորել նվիրյալ և նախաձեռնող մասնագետների միջավայր՝ ստեղծելով այնպիսի հասարակություն, որը բեղմնավոր արդյունքներ կբերի և գրավիչ կլինի իրենց և երկրի համար: Միևնույն ժամանակ հիմնադրամը Հայաստանում և նրա սահմաններից դուրս կիրականացնի տարաբնույթ ծրագրեր, որոնք կնպաստեն երկրի հանրահռչակմանը, հարուստ ժառանգության պակպանմանը և տարածմանը:

«Կերոն» զարգացման հիմնադրամի  հովանավորությամբ  մայիսի 18-ին  Ռուսական արվեստի թանգարանի   ֆասադային հատվածում կիրակնացվի «Սիմֆոնիկ կասկադ» ֆլեշմոբ՝ յուրօրինակ փոքրիկ նախաձեռնություն մայրաքաղաքի սրտում՝ Կասկադում:

Այդ օրը կտրվի  նաև համատեղ իրականացվող  կրթամշակութային  նախաձեռնության   մեկնարկը՝ «Երաժշտական ուրբաթներ» և «Կրթական շաբաթներ» ծրագրերը։  Հունիսից մինչև աեպտեմբերի վերջ Ռուսական արվեստի թանգարանի  դիմացի հատվածում յուրաքանչյուր ուրբաթ երեկո կհնչի դասական երաժշտություն` կենդանի կատարմամբ,  իսկ շաբաթ առավոտյան՝ ինտերկատիվ կրթական ծրագրեր՝ փոքրերի, և  մեծահասկաննե համար։ Թանգարանային գործունեության այս նորարական ձևաչափը  կյանքի կկոչվի «Կերոն» հիմնադրամի հետ համագործակցության շնորհիվ։

Հոբելյանական տարվա շրջանակներում «Կերոն» զարգացման հիմնադրամի աջակցությամբ Մոսկվայի պետական Տրետյակովյան պատկերասրահում  «Մոսկվա-Երևան-Մոսկվա» խորագրով ժամանակավոր ցուցահանդես կկազմակերպվի: Այն բաց կլինի հունիսի 4-ից օգոստոսի 12-ը  և նվիրվում է  Արամ Աբրահամյանի 125- ամյակին։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am