Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Glovo-ն Երևանում երկրորդ անգամ նշում է «Գործընկերների օրը» և ներկայացնում նոր Glovo Ads գործիքը

Glovo-ն Երևանում երկրորդ անգամ նշում է «Գործընկերների օրը» և ներկայացնում 
նոր Glovo Ads գործիքը

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Glovo-ն՝ աշխարհի առաջատար բազմաբնույթ հավելվածը, մարտին, Երևանում երկրորդ անգամ նշել է «Գործընկերների օրը»՝ համախմբելով տեղական առաջատար բրենդներին և ռեստորաններին՝ քննարկելու նոր բիզնես հնարավորություններն ու դրանց աճի խթանումը, ինչպես նաև նպաստելու Glovo-ի և շահագրգիռ կողմերի միջև համագործակցությանը։

Սա Glovo-ի կողմից կազմակերպված նմանօրինակ երկրորդ միջոցառումն էր՝ նվիրված տեղական գործընկերներին։ Միջոցառմանը ներկա էին տեղական 26 առաջատար գործընկեր կազմակերպությունների 45 ներկայացուցիչներ։ Բազմաբովանդակ զրույցների և հանդիպումների շնորհիվ միջոցառումը նպաստեց ՀՀ տնտեսության ներուժի և տեխնոլոգիական հարթակի ու ռեստորանների միջև հարաբերությունների մասին իրազեկվածության բարձրացմանը։ Ներկաների թվում էին «PAUL Armenian»-ն, «Black Angus»-ը, «KFC»-ն, «Dargett Brewpub»-ը, «Eat and Fit»-ը, «Made in China»-ն և բազմաթիվ այլ ընկերություններ։


Հանդիպմանը Glovo-ն ներկայացնող խոսնակներն էին հայաստանյան գրասենյակի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակար Հենրի Հեբրարդը, կոմերցիոն ղեկավար Բիւզանդ Մկրտիչեանը, տարածաշրջանային կոմերցիոն մենեջեր Կարլոս Աումեսկեն և հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման ղեկավար Սիմոն Թերզյանը։ Նրանք ստեղծել էին ոչ ֆորմալ միջավայր՝ քննարկելու հարցեր, ինչպիսիք են՝ Հայաստանում առաքման շուկայի զարգացումը և նոր բիզնես հնարավորությունների բացահայտումը։

Puzant Megeurditjian, Head of Commercial Glovo Armenia.jpg (11.02 MB) 

Glovo-ն գործընկերներին ներկայացրել է նաև Glovo Ads-ը։ Glovo Ads-ի միջոցով բրենդները, ռեստորաններն ու խանութները կարող են խթանել իրենց բիզնեսի աճը և հաճախորդների միջև եղած ներգրավվածությունն ու վաճառքները։ Glovo Ads-ը ստեղծված է 2 տարբեր բաժիններով։

Brands Ads-ի միջոցով մարքեթոլոգները կարող են օգտագործել գլխավոր էջի և որոնումների վերաբերյալ առկա տվյալները և իրենց հաճախորդներին առաջարկել ավելի ճիշտ թիրախավորված և նրանց կարիքներին ծառայող գովազդներ։

IMG_3941.jpg (12.43 MB) 

Partners Ads-ի միջոցով փոքր ու միջին խանութները և ռեստորանները կարող են գտնել լավագույն դիրքավորման մեթոդները, որոնց միջոցով հավելվածում նրանց ներդրումները լավագույնս կծառայեն իրենց նպատակներին։ Եվ, քանի որ, այս բիզնեսներից շատերը չունեն մարքեթինգային խոշոր թիմեր, Partners Ads-ը հրաշալի հնարավորություն է սկսել գովազդի գործընթացը ցանկացած բյուջեով` վճարելով յուրաքանչյուր մեկ քլիքի դիմաց սկզբունքով։ Ավելին, այդ գործընթացը կարելի է դադարեցնել ցանկացած պահի, որպեսզի բիզնեսները վստահ լինեն, որ նրանց կատարած ներդրումները ունենում են դրական արդյունքներ։

Հանդիպման շնորհիվ Glovo-ն ևս մեկ անգամ վերահաստատել է իր հանձնառությունը՝ նպաստելու երկկողմանի հարաբերությունների զարգացմանը և իր էկոհամակարգում եղած բոլոր շահագրգիռ կողմերի բարգավաճմանը։

Glovo-ի մասին
Glovo-ն բազմաթիվ կատեգորիաներ ունեցող հավելված է, որը կապում է օգտատերերին բիզնեսների ու առաքիչների հետ՝ առաջարկելով ծառայություններ տեղական ռեստորաններից, խանութներից, սուպերմարկետներից և մանրածախ խանութներից։

Glovo-ի տեսլականն է յուրաքանչյուրին տալ հնարավորություն՝ իր քաղաքի տարածքում ունենալու հեշտ հասանելիություն ամեն ինչին։ Այդպես մեր օգտատերերը կարող են վայելել այն, ինչ ուզում են և երբ ուզում են։ Glovo-ն հիմնադրվել է 2015 թ
-ին, Բարսելոնայում և գործում է Եվրոպայի 25 երկրներում, Կենտրոնական Ասիայում և Աֆրիկայում։

Glovo-ի մասին ավելին իմանալու համար անցեք հետևյալ հղմամբ։ 


 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am