Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Իրանը Ռուսաստանի և Չինաստանի հետ համատեղ զորավարժություններ կանցկացնի

Իրանը Ռուսաստանի և Չինաստանի հետ համատեղ զորավարժություններ 
կանցկացնի

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը, Ռուսաստանը և Չինաստանն առաջիկա շաբաթներին համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Շահրամ Իրանիին:

«Զորավարժությունների նպատակը տարածաշրջանային անվտանգության ապահովումն է՝ ելնելով ընդհանուր շահերից», - հայտնել է Շահրամ Իրանին։

Դերծովակալը նշել է, որ համատեղ զորավարժություններին մասնակցելու են հրավիրվել նաև մի շարք այլ երկրներ։

Իրանիի խոսքով՝ զորավարժությունները պլանավորվում է անցկացնել մինչև իրանական տարվա վերջը, որն ավարտվում է մարտի 19-ին։

2023 թ․ մարտին Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի ռազմածովային ուժերը Արաբական ծովի ջրատարածքում անցկացրել են «Անվտանգության ծովային գոտի» համատեղ վարժանքները, որոնք չորրորդն էին վերջին տարիներին։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am