Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

«Mezzo» հեռուստաալիքը կցուցադրի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգները

«Mezzo» հեռուստաալիքը կցուցադրի Հայաստանի պետական սիմֆոնիկ 
նվագախմբի համերգները

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական հեղինակավոր «Mezzo» հեռուստաալիքի հետ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համագործակցության արդյունքում մինչև 2024 թվականի փետրվարի 1-ին «Mezzo»-ի եթերում ցուցադրվելու են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգների տեսագրություններ։

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունից:

«Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, հավատարիմ իր առաքելությանը, արտասահմանյան լսարանին է ներկայացնում հայ կոմպոզիտորական արվեստը։ Համերգների ծրագրերում կհնչեն Արամ Խաչատրյանի, Ավետ Տերտերյանի, Էդվարդ Բաղդասարյանի, Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Հարությունյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ»,-ասվում է հաղորդագրության տեքստում:

Կշարունակի ցուցադրվել նաև «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի ու ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ և «Mezzo» հեռուստաալիքի  նկարահանած փաստագրական ֆիլմը՝ նվիրված Արամ Խաչատրյանի 120-ամյակին (ֆիլմի պրեմիերան «Mezzo»-ի եթերում կայացել է 2023 թվականի դեկտեմբերին)։

Համերգները և ֆիլմը հնարավոր է դիտել՝ հետևելով կայքում տեղադրված ժամանակացույցին՝ https://www.mezzo.tv/en/Khachaturian-12378 ։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am