Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Netflix-ի օպերատորը նկարահանում է Kinodaran-ի «Սուրբը 2» հեռուստասերիալի նոր եթերաշրջանը

Netflix-ի օպերատորը նկարահանում է Kinodaran-ի «Սուրբը 2» հեռուստասերիալի 
նոր եթերաշրջանը

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Kinodaran-ի «Սուրբը» սերիալի գլխավոր պրոդյուսերը հայտարարել է, որ նախագծի 2-րդ եթերաշրջանը փոխելու է մարդկանց վերաբերմունքը հայկական քրեական դրամաների, ինչպես նաև հայկական ամբողջ կինոարտադրության նկատմամբ։ 

Հայտնի քրեական դրամայի երկրորդ եթերաշրջանին միանալու է հայազգի հոլիվուդյան կինեմատոգրոֆ Գևորգ Ջուգուրյանը։ Նա ունի ռեժիսորական և օպերատորական փորձ, աշխատանքներից ցուցադրվում են Netflix, AppleTV+, Prime Video սթրիմինգային հարթակներում։ Ջուգուրյանի ամենահայտնի համագործակցություններից է Ջենիֆեր Լոպեսի տեսահոլովակների նկարահանումը։

Դերասանական կազմում ևս նշանակալի փոփոխություններ կտեսնենք։ Սերիալի երկրորդ եթերաշրջանում նկարահանվելու է հոլիվուդյան դերասան Դենի Տրեհոն։ 

Տրեհոն խաղացել է հոլիվուդյան մի շարք առաջնակարգ ֆիլմերում՝ «Մաչետե», «Լրտեսների երեխաները», «Հանդուգնը» (Desperado) ֆիլմերում, և մի շարք այլ բլոկբաստերներում։

Ստեղծագործական թիմը վստահ է, որ Դ. Տրեհոն նոր էներգիա ու շունչ կհաղորդի սերիալին՝ միայն իրեն բնորոշ ոճի ու տաղանդի շնորհիվ։ 

Թիմը մեծ ակնկալիքներով ու անհամբերությամբ սպասում է նրա հետ աշխատանքին՝ կասկած չունենալով, որ նրա կերպարը կհաջողի ու կդառնա սիրելիներից մեկը: 

Ինչպես հայտնում է Kinodaran-ի պաշտոնական աղբյուրը՝ «Սուրբը» սերիալի 2-րդ եթերաշրջանի համար հայտարարվում է մաշտաբային քասթինգ, որի շնորհիվ յուրաքանչյուրը կարող է հնարավորություն ստանալ նկարահանվել աշխարհահռչակ դերասանի ու աշխատել ոլորտի հայ լավագույն մասնագետների հետ մի նախագծում: 

backstage.com կայքում կարող եք ծանոթանալ սերիալի սինոպսիսին և տեղեկանալ քասթինգին մասնակցելու պայմաններին։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am