Հասարակական

Մարտական հենակետում ժամկետային զինծառայողի դի է հայտնաբերվել

1 րոպեի ընթերցում

Մարտական հենակետում ժամկետային զինծառայողի դի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում տեղակայված մարտական հենակետում նոյեմբերի 24-ին, ժամը 14։50-ի սահմաններում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Ռոմանի Ավետիսյանի (ծնվ. 2001թ.) դին՝ գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորմամբ։ Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։ «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից։

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Սուրեն Ավետիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում