Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Մեր գործողություններն միայն պաշտպանողական չեն եղել. Արծրուն Հովհաննիսյան

Մեր գործողություններն միայն պաշտպանողական չեն եղել. Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական կառույցները մշտապես ինտենսիվ կապի մեջ են միջազգային կառույցների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, միասնական տեղեկատվական կենտրոնում ասուլիսում ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ կապի մեջ են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

«Եկեք ես այս պահին չխոսեմ մեր զինված ուժերի մարտավարական գործողությունների մասին, արդյունքները բնորոշող տվյալներ չհաղորդեմ: Ասեմ, որ մեր գործողություններն միայն պաշտպանողական չեն եղել: Մարտն ավարտվում է, արդյունքները երևում են»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Նա անդրադարձավ նաև այն դիտարկմանը, որ բազմամարդ կամավորական խմբեր են մեկնում Արցախ: Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ շատ շնորհակալ է բոլոր կամավորներից Հայրենիքին նվիրված աշխատանք կատարելու համար:

«Այստեղ մի կարևոր բան փաստենք, որ բոլոր աշխատանքները համակարգում է ՀՀ Զինված ուժերը: Ամեն ինչ պետք է իրականացվի ՀՀ Զինված ուժերի վերահսկողության ներքո»,-ասաց նա:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ստեփանակերտը հայտարարել է, որ պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը: Պաշտպանության բանակը հուժկու հարվածներով կասեցնում է հակառակորդի գործողությունները։ Արցախի խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի 16 զոհ և հարյուրից ավելի վիրավոր: Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am