Հասարակական

Հայաստանում բարելավվել է սննդի և սպասարկման որակը. սպառողների իրավունքների պաշտպան

1 րոպեի ընթերցում

 Հայաստանում բարելավվել է սննդի և սպասարկման որակը. սպառողների իրավունքների պաշտպան

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ակնառու բարելավվել է սննդի և սպասարկման որակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:

«Իհարկե, սննդի անվտանգությունն ու սպասարկման որակը հեռու են կատարյալ լինելուց, սակայն առաջընթացը մեծ է: Ես չեմ ընդումում այն հայտարարությունները, որ ամենը վատ է, սնունդը թունավոր է և այլն», - ասաց Արմեն Պողոսյանը:

Սակայն, դրա հետ մեկտեղ Սպառողների միության նախագահը նկատեց, որ երեխաների սննդի խնդիրը, մանկապարտեզներում թունավորումների դեպքերը շարունակում են մնալ օրակարգային: Հիշեցնելով այս տարի մայիսին Արմավիրի մարզում մոտ քառասուն երեխայի թունավորման արդյունքում հիվանդանոցում հայտնվելու դեպքը՝ նա նկատեց, որ իրենք դիմել են բոլոր համապատասխան ատյաններ, սակայն դժգոհեց բովանդակային պատասխանի բացակայությունից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում