Սպորտ

Ջուլֆալակյանը ջախջախեց ադրբեջանցի մարզիկին

1 րոպեի ընթերցում

Ջուլֆալակյանը ջախջախեց ադրբեջանցի մարզիկին

ԵՐԵՎԱՆ,12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ,75կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը 9:0 հաշվով հաղթել Է ադրբեջանցի Էլվին Մուրսալինին Տաշքենդում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության իր առաջին մրցամարտում:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մրցամարտը տեւել Է ընդամենը 1,5 րոպե:

Իր կատարած երկու ՝4 եւ 5-միավորանոց հնարքների շնորհիվ Ջուլֆալակյանը վաղաժամ հաղթանակ Է տոնել այս գոտեմարտում եւ շարունակում Է մրցապայքարը մեդալի համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում