Սպորտ

Լևոն Բաբուջյանը Հայաստանի առաջնության միանձնյա առաջատարն է

1 րոպեի ընթերցում

Լևոն Բաբուջյանը Հայաստանի առաջնության միանձնյա առաջատարն է

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացան Հայաստանի շախմատի առաջնության առաջին խմբի 6-րդ տուրի հանդիպումները:

Գևորգ Հարությունյանը զիջեց Դավիթ Շահինյանին, Գևորգ Ալավերդյանը կարողացավ առավելության հասնել Արթուր Չիբուխչյանի հետ պարտիայում, իսկ Հայկ Վարդանյանը հնարավորություն չթողեց Տիգրան Հարությունյանին: Մյուս պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, 6 տուրցի հետո մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարը Լևոն Բաբուջյանն է, ով ունի 4,5 միավոր: 4-ական միավոր ունեն Հովհաննես Գաբուզյանը և Արթուր Չիբուխչյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում