Քաղաքականություն

Ադրբեջանական կողմը Տավուշի գյուղերի ուղղությամբ կրակը դադարեցրել է լուսաբացին. նյութական վնասներ կան

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանական կողմը Տավուշի գյուղերի ուղղությամբ կրակը դադարեցրել է լուսաբացին. նյութական վնասներ կան

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական կողմը գիշերը հերթական անգամ խախտել է հրադադարի ռեժիմը` կրակահերթի տակ պահելով Տավուշի մարզի սահամանմերձ գյուղերը: Համայնքները կրել են նյութական վնասներ, բարեբախտաբար, մարդկային կորուստներ չկան: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ հակառակորդի կրակոցները հիմնակնում զգացվել են զինվորական հենակետերին մոտ գտնվող հատվածներում: «Սահմանամերձ գրեթե բոլոր գյուղերում հնչել են կրակոցներ: Որոշ հատվածներում հայկական կողմը պատասխան կրակ է բացել: Ադրբեջանական կողմն օգտագործել է հիմնականում հրազենային զենքեր, իսկ որոշ տեղերում գնդացիրներ»,- ասաց Հովհաննիսյանը:

Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի գյուղապետ Երվանդ Եգանյանի խոսքով` հակառակորդի կրակոցներն սկսվել են երեկոյան ժամը 19:00-ից և շարունակվել մինչև առավոտյան ժամը 06:00-ը: «Կրակոցները հնչել են հիմանակնում հրազենային զենքերից: Հակառակորդը կրակում էր սահմանին մոտ գտնվող ճանապարհի ուղղությամբ, որը գտնվում է գյուղի ստորին հատվածում»,- ասաց Եգանյանը: Նա տեղեկացրեց, որ կրակոցներ են հնչել նաև հարևան Դովեղ, Բերքաբեր և Բարեկամավան համայնքներում:

Բարեկամավանի գյուղապետ Գագիկ Աբազյանը հաստատեց, որ գյուղում հնչել են կրակոցներ, սակայն տեղեկացրեց, որ էական վնասներ չկան` միայն վնասվել են տների արտաքին պատերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում