1 րոպեի ընթերցում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Կոպենհագենում երկկողմ հանդիպում են անցկացնում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում երկու երկրների ղեկավարների մասնակցությամբ լուսանկար է հրապարակել՝ մակագրելով՝ «Հիմա»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն, որտեղ հոկտեմբերի 2-ին կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովին:
Նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ: