1 րոպեի ընթերցում
Ավանում ընթացիկ տարում ընդհանուր առմամբ կկառուցվի ու կբարեկարգվի 12 բակային տարածք:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։
Բացի այդ, ընթացիկ տարում Ավանի բակային տարածքներում նախատեսվում է հողազավթումներից մաքրել ևս 5000 քմ:
Նախագծերը կյանքի կոչելու համար ապամոնտաժվում են նաև ավտոտնակներ ու անօրինական շինություններ: