Ցանցում հրապարակվել Է Գայ Ռիչիի «Ջենտլմեններ» ֆիլմի նոր թրեյլերը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: STX Entertainment կինոընկերությունը YouTube-ում հրապարակել Է Գայ Ռիչիի «Ջենտլմեններ» մարտաֆիլմի երկրորդ թրեյլերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նարկոբարոնը ցանկանում Է թողնել հանցավոր գործունեությունը, ուստի որոշում Է վաճառել իր բիզնեսը: Պարզվում Է, որ գնորդներն ազդեցիկ միլիարդատերեր են ԱՄՆ-ից:
Երկու ֆենթեզի-ֆիլմերի՝ «Արթուր թագավորը. թրի լեգենդը» (2017 թ.) եւ «Ալադին» (2019 թ.) կինոնկարների թողարկումից հետո բրիտանացի ռեժիսորը, դատելով տեսանյութից, որոշել Է վերադառնալ սովորական ոճին՝ կատակներին, փոխհրաձգություններին եւ երկխոսություններին:
Կինոնկարում գլխավոր դերերը կատարել են՝ Մեթյու Մաքքոնահին, Չառլի Հաննեմը, Հյու Գրանտը, Քոլին Ֆարելը, Միշել Դոքերին եւ ուրիշներ: Մարտաֆիլմը ռուսական վարձույթ պետք Է մտնի փետրվարի 13-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարդացեք հոդվածը` Русский