Ինովացիա

Փորձագետները նշել են սմարթֆոնների առավել մեծ ժողովրդականություն վայելող մոդելները

2 րոպեի ընթերցում

Փորձագետները նշել են սմարթֆոնների առավել մեծ ժողովրդականություն վայելող մոդելները
ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple ամերիկյան ընկերության iPhone XR սմարթֆոնն աշխարհում առավել մեծ ժողովրդականություն վայելող մոդելն Է դարձել ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում: Այս գնահատականը դեկտեմբերի 24-ին հրապարակել Է Counterpoint Research միջազգային վերլուծական ընկերությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես պարզել են նրա մասնագետները, հաշվետու ժամանակաշրջանում աշխարհում սմարթֆոնների վաճառքների ընդհանուր ծավալի 3-տոկոսը բաժին Է ընկել iPhone XR-ին: Երկրորդ տեղում Samsung Galaxy A10-ն Է՝ 2,6 տոկոս բաժնով, իսկ երրորդում՝ Samsung Galaxy A50-ը՝ 1,9 տոկոս բաժնով:

Դրանց հաջորդում են Oppo չինական ընկերության A9-ը եւ Apple-ի iPhone 11-ը: Երկու դեպքում Էլ խոսքը 1,6-տոկոս բաժինների մասին Է:

Ինչպես արձանագրում են Counterpoint Research-ի վերլուծաբանները, iPhone XR սմարթֆոնները վաճառքների ծավալով առաջատարի դիրքում Էին 2018 թվականի չորրորդ եռամսյակից ի վեր: Դա Apple-ի այս սարքերի ամենահաջողված մոդելներից մեկն Է:

Counterpoint Research-ի գնահատումների համաձայն, ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում աշխարհում սմարթֆոնների վաճառքների ընդհանուր ծավալի մոտավորապես 17-տոկոսը բաժին Է ընկել տասն առավել մեծ ժողովրդականություն վայելող մոդելներին: Դրանց թվում են նաեւ չինական Xiaomi եւ Huawei ընկերությունների սմարթֆոնները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում