Քաղաքականություն

Խաժակյանը վերահաստատեց ավագանիում իր լիազորությունները վայր չդնելուորոշումը

1 րոպեի ընթերցում

Խաժակյանը վերահաստատեց ավագանիում իր լիազորությունները վայր չդնելուորոշումը

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը 3-րդ նստաշրջանի 4-րդ նիստի ժամանակ վերահաստատեց ավագանիում իր լիազորությունները վայր չդնելու մասին որոշումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստի ժամանակ Խաժակյանը նշեց, որ ինքը ետ չի կանչվել և շարունակելու է իր աշխատանքը որպես ավագանու անդամ:

«Լույս» խմբակցության իմ գործընկերները և ես քննարկում էինք իրականացրել նաև հրապարակային ֆորմատով: Ցանկանում եմ ներողություն խնդրել իմ գործընկերներից բոլոր այն ձևակերպումների համար, որոնք կարող էին տարաձայնության պատճառ հանդիսանալ»,- նշեց Խաժակյանը և հավելեց, որ ավագանու նիստերի հանդարտ անցնելը կախված է նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանից:

Մարուքյանը դեկտեմբերի 17-ին հայտնել էր, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քննարկում է Երևանի ավագանիում իր միակ անդամին` Դավիթ Խաժակյանին ետ կանչելու և ավագանիում նրա գործունեության շարունակության նպատակահարմարության հարցը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդը դեկտեմբերի 23-ին որոշելէրշարունակելիրմասնակցությունըԵրևանի ավագանիում՝ իդեմս ԵրևանիավագանիումիրմիականդամԴավիթԽաժակյանի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում