Հասարակական

Պաշտպանության նախարարն այցելել է Կենտրոնական հավաքակայան

1 րոպեի ընթերցում

Պաշտպանության նախարարն այցելել է Կենտրոնական հավաքակայան

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձմեռային զորակոչի ընթացքը տեղում դիտարկելու նպատակով, դեկտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զրուցել է զինակոչիկների հետ, հետաքրքրվել նրանց տրամադրվածությամբ և խաղաղ ու անվտանգ ծառայություն մաղթել։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Դավիթ Տոնոյանը հետևել է զորակոչի ընթացքին, բժշկական հանձնաժողովի աշխատանքներին, զրուցել բժիշկների հետ:

Պաշտպանության նախարարը եղել է նաև Կենտրոնական հավաքակայանի ճաշարանում, ծանոթացել մատուցվող սննդի վերաբերյալ զինակոչիկների կարծիքներին և լսել նրանց առաջարկները:

Շրջայցի ավարտին Դավիթ Տոնոյանը հանձնարարականներ է տվել զորակոչի կազմակերպման պատասխանատուներին՝ գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու, առողջական խնդիրներ ունեցող երիտասարդների զորակոչը բացառելու և զինակոչիկների կրթությունն ու մասնագիտական կարողությունները հաշվի առնելու վերաբերյալ։

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում