Life

Ֆլոյդ Մեյուեզերը Forbes-ի վարկածով ճանաչվել Է տասնամյակի ամենաբարձր վարձատրվող մարզիկը

1 րոպեի ընթերցում

Ֆլոյդ Մեյուեզերը Forbes-ի վարկածով ճանաչվել Է տասնամյակի ամենաբարձր վարձատրվող մարզիկը

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Forbes հանդեսը կազմել Է տասնամյակի ամենաբարձր վարձատրվող մարզիկների վարկանիշը, որը գլխավորել Է ամերիկացի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյուեզերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հրատարակության տվյալների համաձայն, Մեյուեզերը տասը տարվա ընթացքում վաստակել Է 915 մլն դոլար: Ընդ որում՝ 2015 թվականին ֆիլիպինցի Մեննի Պակյաոյի եւ իռլանդացի Քոննոր Մաքգրեգորի (2017 թ.) դեմ երկու մարտերի համար նա վաստակել Է ավելի քան 500 մլն դոլար:

Վարկանիշի երկրորդ դիրքն զբաղեցրել Է իտալական «Յուվենտուս»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը տասը տարվա ընթացքում վաստակել Է 800 մլն դոլար: Երրորդը դարձել Է իսպանական «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին՝ 750 մլն դոլար:

Վերջին տասնամյակում աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկների տասնյակում տեղ են գտել նաեւ բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը (680 մլն դոլար), թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը (640 մլն դոլար), գոլֆիստներ Թայգեր Վուդսը (615 մլն դոլար) եւ Ֆիլ Միքելսոնը (480 մլն դոլար), բռնցքամարտիկ Պակյաոն (435 մլն դոլար), բասկետբոլիստ Քեւին Դյուրանտը (425 մլն դոլար), ինչպես նաեւ մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնը (400 մլն դոլար), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում