Life

Սանտա-Կլաուսն սկսել Է բաժանել Սուրբծննդյան նվերները

1 րոպեի ընթերցում

Սանտա-Կլաուսն սկսել Է բաժանել Սուրբծննդյան նվերները
ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանտա-Կլաուսը Սուրբ Ծնունդի նախաշեմին մեկնել Է Հյուսիսային բեւեռից, որպեսզի նվերներ բաժանի երեխաներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Հյուսիսամերիկյան մայրցամաքի օդատիեզերական պաշտպանության միացյալ հրամանատարությունը (NORAD), որն ավանդաբար հետեւում Է նրա ուղեւորություններին: Առաջին երկիրը, ուր այցելել Է Սանտա-Կլաուսը, եղել Է Ռուսաստանը: Ներկայում նա իր կախարդական սահնակով Օքլենդից թռչում Է Նոր Զելանդիայի Գիսբոռն քաղաք: Սանտա-Կլաուսն արդեն տեղ Է հասցրել 280 մլն նվեր: NORAD-ի կայքում իրական ժամանակի ռեժիմով ցուցադրվում Է Սանտա-Կլաուսի ուղեւորությունը: Նա տեղաշարժվում Է իր կախարդական սահմակով, որին լծված են ինը եղջերուներ՝ Ռուդոլֆ եղջերուի գլխավորությամբ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում