Life

Հայտնի Է նոր Samsung Galaxy S-ի անվանումը

1 րոպեի ընթերցում

Հայտնի Է նոր Samsung Galaxy S-ի անվանումը
ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն այս ձմռանը Հարավային Կորեայի ընկերությունը կներկայացնի նոր ֆլագմաններ: Ինտրիգը նեյմինգում Է՝ S11, թե S20: Թվում Է՝ հայտնի ինսայդերն այն փարատել Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Samsung-ի հաջորդ ֆլագմանը կկոչվի Galaxy S20: Այդ մասին հայտնել Է ice Universe ինսայդերը:

Ստացվում Է, որ ընկերությունը չի հետեւի Apple-ին եւ iPhone 11–ին: Android-սեգմենտում ընդունված Է սմարթֆոնները նշել կլոր թվերով: Օրինակ՝ LG V10, V20 եւ V30:

Ավանդաբար նոր Galaxy S-երի շնորհանդեսը տեղի Է ունենում փետրվարին Mobile World Congress ցուցահանդեսից առաջ: Այս տարի ընկերությունը ներկայացրել Է շարքի չորս շարժական սարք՝ ստանդարտ S10-ը, մեծացված S10+-ը, կոմպակտ եւ Էժանացված S10e-ն եւ S10 5G-ը՝ բջջային կապի նոր ստանդարտի օժանդակությամբ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում