Հասարակական

Փախստականներին բնակարաններով ապահովելու համար կտրամադրվի ավելի քան 2 մլրդ դրամ

2 րոպեի ընթերցում

Փախստականներին բնակարաններով ապահովելու համար կտրամադրվի ավելի քան 2 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը Հայաստանում փախստական ընտանիքներին բնակարաններով ապահովելու համար կտրամադրի շուրջ 2 մլրդ 270 մլն դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

«2020-ին աննախադեպ իրադարձություն է 2008 թվականից այսօր, որովհետև առաջին անգամ կառավարությունը տրամադրում է շուրջ 2 մլրդ 270 մլն դրամ՝ փախստական ընտանիքներին բնակարանով ապահովելու համար: Եվ ակնկալվում է ևս 183 ընտանիքների բնակարանով ապահովել 2020 թվականի ընթացքում»,-ասաց Պապիկյանը:

Նա նշեց՝ ունենք դեռևս չսպիացած բազմաթիվ վերքեր, որոնցից մեկը կապված է նաև Արցախյան շարժման ընթացքում, ղարաբաղա-ադրեբեջանական պատերազմի ընթացքում մեր բազմաթիվ հայրենակիցների՝ ՀՀ գալու հետ: «Նրանց մեծ մասն այսօր շարունակում է մնալ անօթևան: Տարիների ընթացքում լուծվել է միայն մարզաբնակ հատվածի խնդիրը, և երևանաբնակները դուրս են եղել այս ծրագրից: Եվ մենք այս տարի վերաբաշխման արդյունքում խնայված միջոցների արդյունքում կարողացել ենք ծրագրի միջոցով գոնե նախնական 112 ընտանիքների համար միջոցներ տրամադրել»,- ասաց նախարարը:

Պապիկյանը լիահույս է, որ բոլոր 112 ընտանիքները կգտնեն իրենց բնակարանները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում