Ջենիֆեր Լոպեսը նշել Է սիրելի ֆիլմերն իր մասնակցությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Ջենիֆեր Լոպեսն Ինստագրամում հրապարակել Է գրառում եւ նշել սիրելի ֆիլմերն իր մասնակցությամբ: «Ահա մի քանի հին կադրեր իմ մասնակցությամբ ֆիլմերից, որոնք ես սիրում եմ: Որպեսզի մեկ անգամ եւս հիշեմ այն արտակարգ մարդկանց, որոնց հետ ինձ բախտ Է վիճակվել աշխատել»,- գրել Է Լոպեսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Փոփ-աստղն առանձնացրել Է «Տեսադաշտից դուրս» մարտաֆիլմը (1998 թվական), որտեղ խաղացել Է Ջորջ Քլունիի հետ, «Տիկին սպասուհին» ռոմանտիկ կատակերգությունը (2002 թվական), որտեղ նրա խաղընկերն Է Ռեյֆ Ֆայնսը, «Շրջադարձ» թրիլլերը (1997 թվական)՝Շոն Փենի հետ, «Արյուն եւ գինի» ֆիլմը (1996 թվական)՝ գլխավոր դերում Ջեք Նիկոլսոնը, «Եկեք պարենք» (2004 թվական)՝ Ռիչարդ Գիրի հետ եւ «Սելենա» ինքնակենսագրական դրաման (1997 թվական), որտեղ Լոպեսը կատարել Է գլխավոր դերը: Սոցիալական ցանցում օգտատերերը գնահատել են արտիստուհու ցուցակը՝ նշելով որ իրենք եւս հավանել են նշված ֆիլմերը: Թեեւ շատերին շփոթեցրել Է, որ վարկանիշում տեղ չեն գտել «Հարսանեկան իրարանցում» կատակերգությունը (2001 թվական), «Անակոնդա» սարսափաֆիլմը (1997 թվական) եւ «Հերի՛ք Է» թրիլլերը (2002 թվական), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի