Գիտնականները կոֆեինի նոր օգտակար հատկություն են բացահայտել
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոֆեինը կարող Է փոխհատուցել սխալ սնվելու բացասական հետեւանքները, քանի որ դանդաղեցնում Է ճարպերի կուտակումը: Ինչպես գրել Է MedicalXpress հրատարակությունը, այս եզրակացությանն են հանգել Ուրբանա Շամփեյնի Իլինոյսի համալսարանի ամերիկացի գիտնականները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Գիտափորձը կատարվել Է առնետների վրա: Կրծողները, որոնք չորս շաբաթ կոֆեին են ստացել մատե թեյով, 16 տոկոսով պակաս քաշ եւ 22 տոկոսով պակաս ճարպ են հավաքել նրանց համեմատությասբ, որոնց մատե են տվել առանց կոֆեինի: Ինչպես հայտնի Է, պարագվայական մատե թեյը պատրաստում են պարագվայական փշարմավի չորացված մանրացված տերեւներից եւ մանրացված մատղաշ ճյուղերից:
Այն աչքի Է ընկնում կոֆեինի բարձր պարունակությամբ: Հետաքրքրական Է որ այդ ամբողջ ժամանակ առնետների կերաբաժինը բաղկացած Է եղել 40 տոկոս ճարպերից, 45 տոկոս ածխաջրեից եւ 15 տոկոս սպիտակուցներից: Ըստ որում գործածվող կոֆեինի քանակությունը համարժեք Է եղել մարդու համար չորս գավաթ սուրճին: Ուշագրավ Է, որ հաջողվել Է հենց նույն արդյունքներին հասնել սինթետիկ կոֆեինի եւ սուրճի կոֆեինի միջոցով: Ապագայում գիտնականները պետք Է հասկանան, թե ինչպես մատեն եւ կոֆեինը կարող են օգնել ավելորդ քաշով, ճարպակալմամբ նյութափոխանակության խանգարումներով մարդկանց, հաղորդել Է Sputnik-ը: