Life

Սպիրտով աշխատող դրոնը ռեկորդ Է սահմանել օդում

1 րոպեի ընթերցում

Սպիրտով աշխատող դրոնը ռեկորդ Է սահմանել օդում
ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինացի գիտնականները թեստավորել են FY-36 փորձարարական դրոնը: Մեթանոլով վառելիքային համակարգով մոդելն օդում մնացել Է գրեթե 12 ժամ, ինչը South China Morning Post-ը ռեկորդային ցուցանիշ Է համարում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Անօդաչու թռչող ապարատի մշակմամբ զբաղվել են Տյանցզինի դրոններ արտադրող Feye UAV Technology-ն, Դալյանի քիմիական ֆիզիկայի ինստիտուտը եւ Չինաստանի Գիտությունների ակադեմիան: 15 կիլոգրամ քաշով եւ չորս պտուտակով, մեթանոլի վառելիքային տարրով ապարատը կարող Է զարգացնել ժամում մինչեւ 90 կիլոմետր արագություն: Մասնագետների հաշվարկներով՝ մեթանոլով մարտկոցը կարող Է 70 անգամ ավելի Էներգիա արտազատել, քան լիթիումաիոնային կուտակիչը:

FY-36-ի մշակումը ղեկավարած Չժան Վենյուն նշել Է, որ վառելիքի նոր աղբյուրը կփոխի իրադրությունն անօդաչու թռիչքների սեգմենտում: Գիտնականների խոսքով՝ սպիրտային քարշաուժով դրոնը կարելի Է օգտագործել որոնողափրկարարական գործողություններում, օդալուսանկարահանման համար, գիտական եւ ռազմական նպատակներով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում