Քաղաքականություն

Հարցվածների 85.1%-ը վստահում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

1 րոպեի ընթերցում

Հարցվածների 85.1%-ը վստահում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «GALLUP International Association»-իիրականացված հարցումների մասնակիցների 46.6%-ը լիովին վստահում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, 38.5%-ն էլ նշել է, որ ավելի շուտ վստահում է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին դեկտեմբերի 23-ին հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

«Քաղաքացիներին խնդրել ենք գնահատել, թե որքանով են վստահում ներքոշարադրյալներին, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին լիովին վստահում է հարցվածների 46.6%-ը, ավելի շուտ վստահում է 38.5%-ը, իշխանություններին լիովին վստահում է 19.4%-ը, ավելի շուտ վստահում է 38.1%-ը, խորհրդարանական ընդդիմությանը լիովին վստահում է 7%-ը, ավելի շուտ վստահում` 21.7-ը, իսկ արտախորհրդարանական ընդդիմությանը լիովին վստահում է 5.2%-ն, իսկ ավելի շուտ վստահում է 13.6%-ը»,- ասաց Նավասարդյանը:

Հարցումներն արվել են նոյեմբերի 9-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում: Հարցումներին մասնակցել է 1517 քաղաքացի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում