Պետությունը կյանքի է կոչել ավելի քան 460 սուբվենցիոն ծրագիր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը համայնքների և մասնավոր սեկտորի համաֆինանսավորմամբ 2019-ին 483 սուբվենցիոն ծրագրերից արդեն կյանքի է կոչել 462-ը: Պետությունը կատարել է իր խոստումը` դրանց համար տրամադրելով 10 մլրդ դրամի շրջանակներում ֆինանսավորում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին իր տարեկան ամփոփիչ ասուլիսում հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

«2019-ին շուրջ 483 սուբվենցիոն հայտ էր հաստատվել, որից 462 ծրագիր կյանքի է կոչվել կամ գոնե 2020-ին կավարտվի: Դրանք 16.4 մլրդ դրամի ծրագրեր են, որից համայնքային ֆինանսավորումը կազմում է 6.8 մլրդ, իսկ պետական ֆինանսավորումը` 9.6 մլրդ դրամ: Այսինքն՝ ՀՀ կառավարությունն իր խոստման համաձայն` 10 մլրդ դրամի շրջանակներում տրամադրել է 9.6 մլրդ դրամ պետական ֆինանսավորում, որի արդյունքում մենք համայնքներում ունենք զգալի ձեռքբերումներ»,-ասաց Պապիկյանը:

Նախարարը շեշտեց`շատ են կարևորում սուբվենցիոն ծրագրերը, քանի որ դրանք պետություն-համայնք և արդեն իսկ իրենց ջանքերով մասնավոր համագործակցության կարևոր արդյունք են: «Մենք այս ճանապարհով փորձում ենք տարբեր համայնքներում բնակվող մեր հայրենակիցների ունեցած հնարավորությունները, որոնք պատրաստ են տրամադրել համայնքին, օգտագործել համայնք-պետություն համագործակցության շրջանակում` ի շահ համայնքի»,-ասաց նախարարը:

Սուբվենցիոն ծրագրերի շրջանակում այս տարի կատարվել են շուրջ 112 կմ ասֆալտապատման աշխատանքներ` համայնքային համաֆինանսավորմամբ, պետական և մասնավոր աջակցությամբ: Սուբվենցիոն ծրագրերով այս տարի կատարվել է նաև խմելու ջրի և ջրահեռացման համակարգին առնչվող 46 ծրագիր: 32 համայքների 39 բնակավայրերում իրականացվել են ոռոգման համակարգի աշխատանքներ:

Հայերեն Русский

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին