Life

Գիտնականները մարդկության ինտելեկտի աղետալի անկում են կանխատեսել

1 րոպեի ընթերցում

Գիտնականները մարդկության ինտելեկտի աղետալի անկում են կանխատեսել

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բոուլդերի Կոլորադոյի համալսարանի (ԱՄՆ) գիտնականներն ապացուցել են, որ մթնոլորոտում ածխաթթվական գազի պարունակության բարձրացումը կարող Է աղետալիորեն ազդել մարդկանց իտելեկտուալ ունակությունների վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Phys.org-ի մամուլի տեղեկագրում:

Հետազոտողներն ուսումնասիրել են, թե ինչպես Է ածխածնի երկօքսիդի մակարդակի բաձրացումն ազդում երեխաների ուսուցանելիության վրա: Նախորդ գիտափորձերը ցույց են տվել, որ գազի բարձր պարունակությունն իրոք ներգործում Է մտավոր ունակությունների վրա, սակայն խնդիրը հեշտությամբ լուծվում Է՝ օդափոխելով սենյակը: Միեւնույն ժամանակ անհայտ Էր այն ազդեցությունը, որը գործում Է մեծ քանակությամբ ածխաթթվական գազ պարունակող թարմ օդը: Մասնագետներն ուսումնասիրել են երկու սցենար: Առաջինում մարդկությունը նավազեցնում Է մթնոլորտ արտանետվող ածխաթթվական գազի քանակը, երկրորդում արտանետումները մնում են նախկին մակարդակի վրա: Պարզվել Է, որ աշակերտների կոգնիտիվ ունակությունները նվազում են ցանկացած դեպքում: Գիտնականների կանխատեսումների համաձայն՝ լավագույն տարբերակով մինչեւ 2100 թվականն ինտելեկտի անկումը կկազմի 25 տոկոս, վատագույն տարբերակով՝ 50 տոկոս:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում