Հասարակական

Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալներից մեկն ազատ է արձակվել գրավի դիմաց

1 րոպեի ընթերցում

Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալներից մեկն ազատ է արձակվել գրավի դիմաց

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ, «Երեւանի Մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը 3 միլիոն գրավի դիմաց ազատ է արձակվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, բավարարել է Կարապետյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը` միաժամանակ թույլատրելի համարելով գրավի կիրառումը:

Լիանա Կարապետյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով` երեխային ապօրինի բաժանելը կամ փոխելը) եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը):

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում