Աղջիկը նամակ Է գրել Սանտային եւ հուզել ցանցի օգտատերերին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի պատանի բնակչուհներից մեկը հուզիչ նամակ Է գրել Սանտա-Կլաուսին եւ ստիպել Է արտասվել ցանցի օգտատերերին: Դրա վրա ուշադրություն Է դարձրլ Daily Mirror թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Իննամյա Էմիլյա Բուրջոն ցանկությունների նախամանորյա ցուցակ Է կազմել ծնողների խնդրանքով: Հայրն սպասում Էր, որ նա առնվազն տասը ցանկություն կհայտնի նվերների համար, բայց դրա փոխարեն աղջիկը հուզիչ ուղերձ Է գրել. «Ես երկար մտածեցի, թե, այնուամենայնիվ, ինչ եմ ցանկանում Սուրբ ծնունդին: Ի վերջո ես հասկացա, որ արդեն ամեն ինչ ունեմ՝ ընտանիք, ընկերներ, որոնց մասին կարելի Է միայն երազել»:

Վերջում նա հիշատակել Է մի քանի իրեր, որոնք կցանկանար ստանալ տոնի կապակցությամբ՝ հոլովակավոր չմուշկ եւ մի շարք գրքեր երկվորյակ քույրերի՝ Սքառլեթի եւ Այվիի մասին: «Բայց միայն այն դեպքում, եթե դուք ազատ ժամանակ գտնեք: Ես գիտեմ, որ դուք առանց այդ Էլ շատ հոգսեր ունեք: Շնորհակալություն, որ ուշադրություն հատկացրիք ինձ»,-հավելել Է Բուրջոն:

«Նա շատ ուշադիր Է եւ զգայուն ուրիշների ապրումների նկատմամբ: Մեզ՝ ծնողներիս համար անչափ հաճելի Էր կարդալ նրա նամակը»,-ընդգծել Է հայրը, որը չի ցանկացել հայտնել իր անունը: Բուրջոյի դայակը՝ Ժասմին Սթիվենսը, որոշել Է դրա տեքստը պատմել Facebook-ում: «Ես չեմ կարող ձեզ ցույց չտալ այն,-նշել Է նա:-Այս աղջիկն այնքան բարի Է, հոգատար, դաստիարակված եւ ուշադիր»:

Ցանցի օգտարերերից շատերը խոստովանել են, որ Սանտային աղջնակի ուղերձը ստիպել Է իրենց արտասվել: «Ես հազիվ եմ զսպում արցունքներս: Իմ աղջիկն ընդամենը յոթ ամսական Է: Հուսով եմ՝ ես կկարողանամ նրան պատվաստել ընտանեկան արժեքներ»,-գրել են ոմանք: «Ինչ հիանալի նամակ»,-հիացել են մյուսները:

Հայերեն Русский

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի