Տնտեսություն

Տիգրան Խաչատրյանը և Իտալիայի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցությունն ամրապնդելու քայլերը

1 րոպեի ընթերցում

Տիգրան Խաչատրյանը և Իտալիայի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցությունն ամրապնդելու քայլերը

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախարարը և դեսպանը երկկողմ տնտեսական հարաբերությունների խորացման համատեքստում բարձր են գնահատել «Հայաստան, նոր իրականություն. հարթակ դեպի եվրասիական շուկա» խորագրով կայացած հայ-իտալական գործարար համաժողովը։ Կողմերը քննարկել են համաժողովի արդյունքում Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հետաքրքրություն ցուցաբերած գործարարների հետ տարվող աշխատանքները։ Անդրադարձ է եղել այն ոլորտներին, որտեղ կա ներդրումներ կլանելու առավել մեծ ներուժ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են 2020 թվականի առաջին կեսին գործարար պատվիրակության այց կազմակերպելու հեռանկարները և այցի հետ կապված այլ մանրամասներ։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին արդյունավետ համագործակցության համար և պայմանավորվել շարունակել աշխատանքները նախանշված բոլոր ուղղություններով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում