Life

Volkswagen-ը ցուցադրել Է մատչելի Էլեկտրամոբիլի առաջին պատկերը

2 րոպեի ընթերցում

Volkswagen-ը ցուցադրել Է մատչելի Էլեկտրամոբիլի առաջին պատկերը

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Volkswagen ընկերությունը լրագրողներին Է ուղարկել Ծննդյան տոների բացիկ՝ նոր Էլեկտրամոբիլի պատկերով: Դատելով ըստ ամենայնի՝ այն առաջին անգամ կցուցադրվի Ժնեւի ավտոսալոնում որպես կոնցեպտ, իսկ այդ հեչբեքի ապրանքային տարբերակը կդառնա ID «կանաչ» ընտանիքի ամենաբյուջետային մոդելը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Volkswagen-ն արդեն օգտագործել Է ստուգված եղանակը. ճիշտ այդպես, շնորհավորական բացիկի միջոցով, 2018 թվականին Գերմանիայի արտադրողը ցուցադրեց ID.Buggy շոու-քարի առաջին պատկերը: Մոդելն առայժմ սերիական արտադրության չի դրվել, բայց նորույթը մեծ շանսեր ունի: Հայտնի Է, որ ID-հեթչբեկը կդառնա ամենամատչելին այդ շարքում եւ կարժենա մինչեւ 20 հազար եվրո: Համեմատության համար նշենք, որ ID.3-ի սկզբնական գինը շուրջ 30 000 եվրո Է:

Volkswagen-ի նոր Էլեկտրամոբիլը կդառնա MEB Entry պլատֆորմի՝ սովորական MEB-ի պարզեցված տարբերակի առանջեկը: Չափերով այն զուգադրելի կլինի e-up!-ի հետ, այսինքն՝ երկարությունը կձգվի չորս մետրից ոչ ավելի: Կոմպակտ Էլեկտրամոբիլը հասցեագրում են մեգապոլիսների բնակիչներին, որտեղ օրակա ավտովազքերը հազվադեպ են գերազանցում 25 կիլոմետրը, եւ կհանդերձեն մարտկոցով, որը թույլ կտա առանց լրալիցքավորման ընթանալ 210 – 240 կիլոմետր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում