Հասարակական

Ընտանիքներ վերադարձող 260 երեխաների պետությունը կտրամադրի բնաիրային օգնություն

2 րոպեի ընթերցում

Ընտանիքներ վերադարձող 260 երեխաների պետությունը կտրամադրի բնաիրային օգնություն

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը «Երեխաների գիշերօթիկ խնամքի ծառայություններ» միջոցառումից դրամական միջոցները վերաբաշխեց և ուղղեց «Կենսաբանական ընտանիքներ տեղափոխված երեխաների ընտանիքներին բնաիրային օժանդակության փաթեթի տրամադրում» և «Երեխաների շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող երեխաններին ընտանիքներ վերադարձնելու ծառայություններ (բեռնաթափում)» միջոցառումներով իրականացվող ծրագրերին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը նշեց, որ 2020 թվականից դադարեցվելու է «Դիլիջանի երեխաների խնամքի ու պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի ու պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ների միջոցով իրականացվող գիշերօթիկ խնամքի ծառայությունները:

«260 երեխաներին, որոնք վերադառնում են իրենց ընտանիքներ, առաջարկում ենք ընդգրկել այս ծրագրերի շրջանակներում և բնաիրային օգնություն տրամադրել: Դրա մեջ մտնում է ծախսած էլեկտրաէներգիայի գումարը, հագուստ, կոշիկ և սննդի զամբյուղ, որը պարունակում է բրինձ, կարագ, բուսական յուղ, ձու, պանիր, շաքարավազ, կարտոֆիլ, միս, ալյուր»,- ասաց Գասպարյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում