Բաբկեն Թունյանն ակնկալում է մի շարք ապրանքների գների նվազեցում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, չնայած 2020-ի հունվարից երրորդ երկրներից ներկրվող մի խումբ ապրանքների մաքսատուրքերի բարձրացմանը, մի շարք ապրանքների գծով ակնկալում է ոչ թե գների բարձրացում, այլ նվազեցում` նկատի ունենալով մենաշնորհների վերացումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թունյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ դեկտեմբերի 19-ի արտահերթ նիստում ունեցած իր ելույթում:

«ԿԲ-ի գնահատումներով մաքսատուրքերի բարձրացման ընդհանուր ազդեցությունը գնաճի վրա գնահատվում է 0.4-0.5 տոկոսային կետ: Եվ կան ապրանքատեսակներ, օրինակ՝ թռչնի միսը, որոնց գծով այս տարվա ընթացքում նկատվել է ոչ թե գների բարձրացում, այլ գնանկում` հիմնականում պայմանավորված մենաշնորհային ուղղությունների թուլացմամբ: Հաջորդ տարի, իմ ակնկալմամբ, այդ ապրանքներից շատերի գծով ոչ թե գների բարձրացում կլինի, այլ հակառակը` նվազում»,-ասաց Թունյանը:

Նա հորդորեց քաղաքացիներին տագնապի չմատնվել, շեշտեց` տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պետք է ուշադրություն դարձնի, որ հանկարծ չարաշահումներ չլինեն:

ԵԱՏՄ անդամակցությամբ մի շարք ապրանքների մաքսատուրքերի առումով Հայաստանին տրված էր արտոնյալ ժամանակահատված:2020-ի հունվարի 1-ից արտոնյալը ժամկետն ավարտվում է, և երրորդ երկրներից ներկրվող մի շարք ապրանքների մաքսատուրքեր բարձրանալու են: ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաշվարկներով 2020-ից մաքսատուրքի դրույքաչափերի փոփոխությամբ այդ բոլոր ապրանքների հանրագումարային ազդեցությունը գնաճի վրա չի լինելու 0.5 տոկոսային կետից ավելին:

Հայերեն Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը