ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Տնօրենների խորհուրդը դեկտեմբերի 17-ին հաստատել էՀայաստանիթեկնածությունը՝ ՎԶԵԲ տարեկան ժողովը Երևանում անցկացնելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Առաջիկայում սպասվում է հարցի վերաբերյալ նաև ՎԶԵԲ Կառավարիչների խորհրդի քվեարկությունը, ինչի արդյունքում հունվարի վերջին պարզ կլինեն վերջնական արդյունքները:
Դեռևս այս տարվա գարնանը տեղեկացրել էինք 2021 թվականիՎԶԵԲտարեկան ժողովը և գործարար համաժողովը Երևանում անցկացնելու ցանկության մասին: Այս մտադրությունը բազմիցս վերահաստատել ենք Բանկի ներկայացուցիչների հետ տարբեր հարթակներում կայացած բարձրաստիճան հանդիպումների ընթացքում:
Կառավարության կողմից ՎԶԵԲ տարեկան ժողովը Երևանում անցկացնելու վերաբերյալ պաշտոնական գրություն-հայտից հետո նոյեմբերի սկզբին Երևանում մանրամասն քննարկումներ էի ունեցել Բանկի գլխավոր քարտուղարի ղեկավարած պատվիրակության հետ, որը տեղում գնահատել էր նման ներկայացուցչականմիջոցառումանցկացնելու Հայաստանի հնարավորությունները:
ՎԶԵԲ տարեկան ժողովի ընթացքում բարձր մակարդակի երկխոսություն է ծավալվում արդիական թեմաների վերաբերյալ և որոշումներ են կայացվում Բանկի զարգացման ռազմավարականհարցերի շուրջ:
Տարեկան ժողովի շրջանակներում ավանդաբար կայանում են հատուկ ներդրումային նիստեր (investment outlook session), որոնց ներքո հյուրընկալող երկիրը և նախապես ընտրված մի քանի այլ երկրներ ներկայացնում են իրենց ներդրումային հնարավորությունները։
Միջոցառումը նաև հիանալի հնարավորություն է գործարար համայնքի համար նոր կապեր հաստատելու առումով, քանի որ սովորաբար հյուրընկալում է ավելի քան 2000 մասնակիցների, որոնց թվում` առաջատարֆինանսականու կորպորատիվ ընկերությունների գործադիր ղեկավարներ, բարձրաստիճան պետական պաշտոնյաներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և միջազգային ԶԼՄ ներկայացուցիչներ»,- գրել է Ավինյանը: