Life

Սիդնեյից միլիոնատերը փնտրում Է մեկին, ով իրեն կլուսանկարի ճամփորդությունների ընթացքում

1 րոպեի ընթերցում

Սիդնեյից միլիոնատերը փնտրում Է մեկին, ով իրեն կլուսանկարի ճամփորդությունների ընթացքում
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիդնեյից միլիոնատեր Մեթյու Լեպրեն փնտրում Է մեկին, ով իրեն կլուսանկարի աշխատանքային ուղեւորությունների ընթացքում: Ecom Warrior Academy ընկերության 27-ամյա հիմնադիրը, որն զբաղվում Է առցանց-դասընթացներով, մշտապես գտնվում Է գործուղումների մեջ, ելույթներ ունենալով այդ թվում՝ Ճապոնիայում, Չինաստանում եւ ԱՄՆ-ում: Դրա հետ մեկտեղ այդ մարդն իջեւանում Է միայն հինգաստղանի հյուրանոցներում, որտեղ ապրում են նաեւ նրա օգնականները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Sun-ը:

Հաջողակ թեկնածուին սպասում Է 28,5 հազար եվրոյի չափով աշխատավարձ: Մեթյուի խոսքով՝ դրանից առաջ իրեն լուսանկարում Էր իր լավագույն ընկերը, բայց քանի որ բիզնեսը սրընթաց կերպով ընդլայնվում Է, այժմ ինքն ավելի լուրջ պարտականություններ ունի:

Հայտ ներկայացնելու համար հարկավոր Է ունենալ վավերական անձնագիր եւ պատրաստ լինել ինքնաթիռ նստել վերջին պահին: Եվ, իհարկե, ունենալ լավ ճաշակ:

Բոլոր թռիչքների եւ կեցության ծախսերը հոգալու Է բիզնեսմենը, ուստի, այդ բոլորից զատ, դա աշխարհը տեսնելու հիանալի հնարավորություն Է, հաղորդել Է Life-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում