Հայտնի Է դարձել ամերիկացիների ամենացանկալի ամանորյա նվերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: iPhone-ը, Evercore գործակալության վարկածով, իջել Է ամենացանկալի ամանորյա նվերների վարկանիշի առաջին տեղից: Apple-ի սմարթֆոնի փոխարեն ամերիկացիների մեծամասնությունը ցանկանում Է նվեր ստանալ AirPods ականջակալներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Wccftech-ը:

20-ից մինչեւ 25 տարեկան ակտիվ ամերիկացիների հարցման տվյալների համաձայն, մասնակիցների 25 տոկոսը կցանկանար տոներին ստանալ AirPods գարնիտուր: Վերլուծաբանները նշում են, որ ականջակալների պահանջարկի կտրուկ աճ Է դիտվում,-2018 թվականին Apple-ի գարնիտուրը երազում Էր նվեր ստանալ ԱՄՆ-ի ակտիվ բնակիչների միայն վեց տոկոսը: Թոփի երկրորդ տեղում հագուստն Է, որը կցանկանար ստանալ հարցվածների 13 տոկոսը: 11 տոկոս բաժնով երրորդ դիրքն զբաղեցնում Է iPhone-ը:

Ամենացանկալի նվերների հնգյակում նաեւ տեղ են գտել փողը կամ ընծայական սերտիֆիկատը, որը կցանկանար նվեր ստանալ հարցման մասնակիցների ութ տոկոսը: 20-ից մինչեւ 25 տարեկան ամերիկացիների յոթ տոկոսը կցանկանար Սուրբ ծնունդին կոշիկ ստանալ:

Դեռահասների շրջանում անցկացված համանման հարցման արդյունքներով՝ ,AirPodsե-ը, «հագուստը եւ ,iPhoneե-ը ստացել են յուրաքանչյուրը 16-ական տոկոս եւ միմյանց միջեւ բաժանել առաջինից երրորդ հորիզոնականները: Մինչդեռ 2018 թվականին որպես նվեր Apple-ի սմարթֆոն Էր ցանկացել ստանալ յուրաքանչյուր երրորդ թինեյջերը. iPhone-ի օգտին քվեարկել Էր պատանի հարցվածների 36 տոկոսը: Փորձագետները նշել են Apple-ի անլար ականջակալների բարձր պահանջարկը 2019 թվականին: The Verge հրատարակության եւ Time հանդեսի վարկածով՝ AirPods-ը տեղ Է գրավել անցնող տասնամյակի գլխավոր գաջեթների տասնյակում:

Հայերեն Русский

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի