Life

Tesla-ն պլանավորում Է Չինաստանում արտադրված ավտոմեքենաների գները նվազեցնել 20 տոկոսով. Bloomberg

1 րոպեի ընթերցում

Tesla-ն պլանավորում Է Չինաստանում արտադրված ավտոմեքենաների գները նվազեցնել 20 տոկոսով. Bloomberg

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Tesla Էլեկտրաքառերի ամերիկյան արտադրողը կդիտարկի ՉԺՀ-ում արտադրվող Tesla Model 3 ավտոմեքենայի գինը նվազեցնելու հնարավորությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 18-ին հայտնել Է Bloomberg գործակալությունը:

Tesla-ն պատրաստվում Է Շանհայում իր գործարանի արտադրության ինքնարժեքը նվազեցնել շնորհիվ մեծ քանակությամբ այն սարքավորումների ու դետալների օգտագործման, որոնք անմիջականորեն արտադրվում են Չինաստանում: Դա Tesla-ին թույլ կտա նվազեցնել ԱՄՆ-ից ներմուծման ծավալը եւ դրանով իսկ խուսափել դրա հետ կապված ներմուծման մաքսերից: Ըստ գործակալության տվյալների, Model 3-ի գնի նվազումը կարող Է տեղի ունենալ 2020 թվականի երկրորդ կեսին:

Սկզբնապես Էլեկտրասեդանի արժեքը, որն արտադրվում Է Շանհայում Tesla-ի ավտոմոբիլային գործարանում, կկազմի մոտավորապես 355,8 հազար յուան (շուրջ 50,55 հազար դոլար): Առաջին խմբաքանակի թողարկումը պլանավորված Է 2020 թվականի հունվարի վերջին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում