Հասարակական

Խոր Վիրապ վանական համալիրի տարածքն ամբողջովին բարեկարգվում է

1 րոպեի ընթերցում

Խոր Վիրապ վանական համալիրի տարածքն ամբողջովին բարեկարգվում է

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարզերում զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման շրջանակներում Տարածքային զարգացման հիմնադրամի և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ ամբողջովին բարեկարգվում է Խոր Վիրապ վանական համալիրի տարածքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

«Արդեն իսկ մեկնարկել են աստիճանների փոխարինման աշխատանքները:

Ծրագրով կիրականացվի նաև՝

հարակից հատվածի ասֆալտապատում,

ավտոկայանատեղիի և վաճառակետերի վերանորոգում,

հարակից տարածքի կանաչապատում,

լուսավորության ցանցի անցկացում»,- գրել է Սարգսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում