Life

Հայտնի են վերջին տասնամյակի ամենապահանջված հեռախոսային խաղերն ու հավելվածները

1 րոպեի ընթերցում

Հայտնի են վերջին տասնամյակի ամենապահանջված հեռախոսային խաղերն ու հավելվածները

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: App Annie ընկերության վերլուծաբանները հրապարակել են վերջին տասնամյակի ընթացքում ամենաշատ ներբեռնված հեռախոսային հավելվածների և խաղերի վարկանիշային ցուցակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Առաջին չորս հորիզոնականները զբաղեցրել են մեկ ընկերությանը պատկանող հավելվածները` Facebook-ը, Facebook Messenger-ը, WhatsApp-ը և Instagram-ը: Լավագույն հնգյակը եզրափակել է Snapchat-ը: Տասը առաջատար հավելվածներից 8-ը պատկանում են ամերիկյան ընկերությունների, դրանք են Skype-ը, Youtube-ը և Twitter-ը, երկուսն էլ չինական են` TikTok-ն ու UC Browser-ը:

Ամենահայտնի խաղերի ցանկում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Subway Surfers-ը: Հնգյակում հայտնվել են նաև Candy Crush Saga-ն, My Talking Tom-ը, Temple Run 2-ն ու Clash of Clans-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում