Սփյուռք

«Հայաստան» համահայկական հիմնադրամը սատարում է Լիբանանի հայկական կրթական հաստատություններին

3 րոպեի ընթերցում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը սատարում է Լիբանանի հայկական կրթական հաստատություններին

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը Բեյրութում է հատուկ առաքելությամբ․ նա Լիբանանի Ազգային առաջնորդարանի միջոցով հայկական 18 կրթական հաստատությունների է փոխանցել է150հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն, որից 50 հազարը՝ Արցախի կառավարությունից։

«Սրանով զորակցում ենք համայնքին ու նաև կոչ ենք անում համայն հայությանը ուշադրությունը բևեռելու այս տագնապին ու կանգնելու Լիբանանի հայ համայնքի կողքին»,- Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստան» համահայկական հիմնադրամից, նշում է Հայկակ Արշամյանը։

«Ինչպես հաղորդում էԼիբանանի Ազգային առաջնորդարանը, Արշամյանին ընդունել էԼիբանանի հայոց առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ արքեպիսկոպոսը՝ Լիբանանի թեմի քարոզիչ Հոգշ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի և Ազգային վարչության Կրոնական ժողովի ատենապետ Արժ. Տ. Սարգիս աւ. քհն. Սարգիսեանի ու Քաղաքական ժողովի ատենապետ Րաֆֆի Սիսլեանի մասնակցությամբ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի Լիբանանի մարմնի ատենապետ Սարգիս Արմէնեանն ու փոխատենապետ Գրիգոր Թէրզեանը, ինչպես նաև Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահագն Աթաբեկյանը։

«Այս իրավիճակում, երբ Լիբանանի սոցիալ-տնտեսական տագնապի պատճառով լիբանանահայությունը դիմագրավում էտնտեսական ծանր պայմաններին, Ձեր զորակցությունը երաշխավորում է հայ դպրոցի հայեցի դաստիարակության և հայապահպանման նվիրական առաքելության անընդմեջ շարունակականությունը։ Ձեր փոխանցած 150 հազար դոլարը Ազգային առաջնորդարանը պետք է բաժանի լիբանանահայ 18 վարժարանների, որը կուղղվի 5020 աշակերտի կրթաթոշակի։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի այս զորակցությունը համարում ենք Հայաստան-Սփյուռք միասնականության և գործակցության շոշափելի արտահայտություն, որիհամարհայտնում ենք մեր հայորդիների երախտագիտությունը»,- ասել էԼիբանանի հայոց առաջնորդ Նարեկ արքեպիսկոպոս Ալեմեզյանը։

Լիբանանի ազգային առաջնորդարանը ավելի ուշ հայտարուրթյամբ հանդես եկավ, համաձայն որի՝ առաջնորդարանի բարերար Երջո Սամուէլեանը 125 միլիոն լիբանանյան ոսկի է նվիրաբերել առաջնորդարանին, որն ուղղվելու է «Լիբանանահայ կարիքավորներու զօրակցութիւն», «Հայ աշակերտ հովանավորելու ծրագիր» և «Զուարթնոց» հատուկ դաստիարակության կենտրոնին։ Ավելի վաղ Ն․Ս․Օ․Տ․Տ Արամ Ա․ վեհափառ հայրապետը հայրական կոչ էր ուղղել լիբանանահայ համայնքին օժանդակելու դժվար կացության մեջ հայտնված կառույցներին և ընտանիքներին։

ՀՀՀ առաքելությունը համահայկական ցանցային համակարգի ձևավորում է, որի նպատակը Հայաստանի, Արցախի, ինչպես նաև աշխարհասփյուռ հայկական համայնքների համաչափ, կայուն և փոխկապակցված զարգացման ապահովում է՝ հիմվելով ընդհանուր ինքնության վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Արարատ Միրզոյանը մասնակցել է Կիպրոսի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան համաժողովին

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը մասնակցել է Կիպրոսի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան համաժողովին

Երեխաների նկատմամբ բռնության դեպքերը հնարավոր է կանխել օրենսդրական բացերը լրացնելով և հասարակության իրազեկվածությունը  բարձրացնելով

Իրավունք

Երեխաների նկատմամբ բռնության դեպքերը հնարավոր է կանխել օրենսդրական բացերը լրացնելով և հասարակության իրազեկվածությունը բարձրացնելով

Բաղրամյան պողոտայում կազմակերպված ակցիայի ընթացքում խմբակային խուլիգանության վարույթով 16 անձի մեղադրանք է ներկայացվել

Իրավունք

Բաղրամյան պողոտայում կազմակերպված ակցիայի ընթացքում խմբակային խուլիգանության վարույթով 16 անձի մեղադրանք է ներկայացվել

Արմեն Քոլոյանն ընտրվել է Հայաստանի հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի պաշտոնում

Հայաստան

Արմեն Քոլոյանն ընտրվել է Հայաստանի հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի պաշտոնում

Հայաստանը Շանհայում կմասնակցի Չինաստանի 7-րդ միջազգային ներմուծման ցուցահանդեսին

Տնտեսություն

Հայաստանը Շանհայում կմասնակցի Չինաստանի 7-րդ միջազգային ներմուծման ցուցահանդեսին

Երևանում կատարված աղմկահարույց սպանությունը բացահայտվել է. կան կալանավորվածներ

Իրավունք

Երևանում կատարված աղմկահարույց սպանությունը բացահայտվել է. կան կալանավորվածներ

Ուրուգվայում ՀՀ դեսպանն այցելել է «Հայաստանի Հանրապետություն» անվանումը կրող դպրոց

Կրթություն

Ուրուգվայում ՀՀ դեսպանն այցելել է «Հայաստանի Հանրապետություն» անվանումը կրող դպրոց

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հուլիսի 30-ին կհանդիպեն հայ-թուրքական սահմանին

Քաղաքականություն

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հուլիսի 30-ին կհանդիպեն հայ-թուրքական սահմանին

Աշնանը Երևանում կլինի 12 մետր երկարությամբ 15 նոր տրոլեյբուս

Երևան

Աշնանը Երևանում կլինի 12 մետր երկարությամբ 15 նոր տրոլեյբուս

Հայաստանում կհյուրընկալվեն ներդրողներ աշխարհի տարբեր երկրներից

Տնտեսություն

Հայաստանում կհյուրընկալվեն ներդրողներ աշխարհի տարբեր երկրներից

Մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի աշխատանքային այցը Կիպրոս

Քաղաքականություն

Մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի աշխատանքային այցը Կիպրոս

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում