Դիլիջանի UWC դպրոցում մեկնարկել է «ՆերՈՒԺ» սփյուռքի տեխնոլոգիական սթարթափների ծրագիրը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիլիջանի UWC միջազգային դպրոցում մեկնարկել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից համատեղ իրականացվող «ՆերՈՒԺ» սփյուռքի տեխնոլոգիական սթարթափների ծրագիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` արդեն երկրորդ անգամ իրականացվող ծրագրին մասնակցում է աշխարհի 17 երկրից ընտրված 47 տեխնոլոգիական սթարթափից թվով 80 մասնակից:

«Հավաքվել ենք երկրորդ անգամ «ՆերՈՒԺ» ծրագիրը մեկնարկելու համար: Երկու կարևոր բաղադրիչ ունի այս ծրագիրը. դրանք են` տնտեսության զարգացումը ստարտափերի միջոցով և հայրենադարձությունը: Այսօր մենք ականատես ենք լինում հայրենադարձության մի տարատեսակի: Փաստորեն, մարդիկ, ովքեր իրենց ստարտափ ծրագիրը կարող են իրականացնել աշխարհի ցանկացած երկրում, նախընտրում են դա անել Հայաստանում: Սա արդեն մեծ հաղթանակ է մեզ համար»,- ասաց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

4-օրյա ծրագրի մասնակիցներից լավագույնները կստանան դրամաշնորհներ, որոնք կկարողանան օգտագործել իրենց սթարթափների իրականացման համար:

«Մենք շատ կարևոր մի բան ենք արձանագրել, որ յուրաքանչյուր սփյուռքահայ իր մտքում, սրտում և հոգում միշտ ունի մի երազանք` ի վերջո իր մայր հողին ինչ-որ կերպ կապվելու: Մենք այս ծրագրով մի հրաշալի հնարավորություն ենք տվել այն մարդկանց, որոնք այդպիսի մտադրություն ունեին, ֆինանսավորել իրենց` Հայաստանում ստարտափ հիմնադրելը: Դա վերաբերում է այն մարդկանց, որոնք ունեն նորարական միտք, որոնք որևէ կերպ ցանկանում են կապվել իրենց մայր հողին, որոնք նոր հնարավորություն են ման գալիս»,- նշեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Ծրագրի մրցանակային ֆոնդը կազմում է 80 մլն դրամ, որից սթարթափներին կտրամադրեն 15-30 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամաշնորհներ: Մրցանակ ստացող սթարթափներից պահանջվում է գրանցել իրենց սթարթափը Հայաստանում: «ՆերՈՒԺ» սփյուռքի տեխնոլոգիական սթարթափների ծրագիրը կամփոփվի դեկտեմբերի 20-ին:

Հայերեն العربية Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում