Life

Իրինա Շեյկը մետաղյա կորսետով հայտնվել Է 7Hollywood հանդեսի շապիկին

1 րոպեի ընթերցում

Իրինա Շեյկը մետաղյա կորսետով հայտնվել Է 7Hollywood հանդեսի շապիկին

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանցի գերմոդել Իրինա Շեյկը նկարահանվել Է 7Hollywood նորաձեւության հանդեսի շապիկի համար: Մի շարք լուսանկարներ հրատարակությունը հրապարակել Է Instagram-ի պաշտոնական Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մոդելը փորձել Է ֆրանսիացի մոդելագործ Թիերի Մյուգլերի ստեղծած կերպարները, որոնցից երկուսը հայտնվել են ժողովրդականություն վայելող հանդեսի շապիկին: Նրա հագուստներն ընտրում են բազմաթիվ հայտնիներ, մասնավորապես, Քիմ Քարդաշյանը, Լեդի Գագան եւ Բեյոնսեն: Լուսանկարներից մեկում Շեյկը կեցվածք Է ընդունել ոսկեգույն մետաղյա կորսետով եւ չոկերով (ավելի վաղ նա այդ կոստյումը հագել Էր Glamour Italia-ի մարտ ամսվա համարի համար), մյուսում՝ սեւ թափանցիկ բոդիով՝ փայլուն ներդիրներով զարդարված կախակապերով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում