Life

Բրիտանական թանգարանում կցուցադրեն աշխարհում առաջին միանգամյա սպասքը. The Guardian

1 րոպեի ընթերցում

Բրիտանական թանգարանում կցուցադրեն աշխարհում առաջին միանգամյա սպասքը. The Guardian

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական թանգարանում դեկտեմբերի 20-ին կցուցադրեն Մինոսյան քաղաքակրթության ժամանակների կավե սկահներ, որոնք հնագիտական հետազոտությունների արդյունքներով իրենցից ներկայացնում են աշխարհում առաջին միանգամյա ամանները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Guardian-ը:

Հնադարյան իրերը, որնք պատրաստվել են ավելի քան երեք հազար տարի առաջ, հայտնաբերվել են Հունաստանի Կրետե կղզու Կնոսոսի պալատում կատարված պեղումների ժամանակ: «Մարդիկ կարող են շատ զարմանալ՝ իմանալով, որ միանգամյա բաժակներն առաջին անգամ հայտնվել են հեռավոր հնադարում: Մինոսցիները սիրել են կազմակերպել ճոխ երեկույթներ եւ տոներ եւ, ինչպես մեր ժամանակ շատերը, նույնպես չեն ցանկացել լվանալ ամանեղենը»,- պատմել Է ցուցադրանքի համակարգող Ջուլիա Ֆառլին: Կազմակերպիչները հուսով են, որ ցուցահանդեսն այցելուներին կհարկադրի մտածել, թե ինչպես կարելի Է նվազեցնել աղբի մակարդակը: «Այսօր աշխարհում ամեն տարի արտադրում են ավելի քան 300 միլիարդ թղթե բաժակներ: Մինոսյան քաղաքակրթությունը չնչին Է գլոբալ սպառողական տնտեսության համեմատությամբ, որը մենք այժմ ունենք»,- ընդգծել Է Ֆառլին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում