Life

Netflix-ի բաժանորդների թիվն ամբողջ աշխարհում կազմել Է 158,3 միլիոն

1 րոպեի ընթերցում

Netflix-ի բաժանորդների թիվն ամբողջ աշխարհում կազմել Է 158,3 միլիոն
ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Netflix Inc. հոսքային տեսածառայության բաժանորդների թվաքանակն աշխարհում կազմել Է 158,3 միլիոն: Ընկերությունը նոր մանրամասն տվյալներ Է ներկայացրել ԱՄՆ-ի սահմաններից դուրս լսարանի եւ հասույթի վերաբերյալ՝ ձգտելով Ուոլ-սթրիթի վերլուծաբանների ու ներդրողների ուշադրությունը բեւեռել այլ շուկաներում ընկերության աճի վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այս տվյալներից հետեւում Է, որ 2017 թվականի սկզբից Netflix-ի բաժանորդների թիվը Եվրոպայում, Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայում, որոնք միավորվել են մի խմբի մեջ, աճել Է ավելի քան կրկնակի: Դա Netflix-ի համար խոշորագույն խումբն Է ԱՄՆ-ի սահմաններից դուրս:

Բաժանորդների թիվը Լատինական Ամերիկայում նույնպես զգալիորեն աճել Է այն ժամանակ, երբ Ասիային առաջվա պես բաժին Է ընկնում ընկերության բիզնեսի աննշան մասը:

ԱՄՆ-ում ծառայության լսարանի աճը երկար ժամանակ եղել Է հանգուցային գործոն Ուոլ-սթրիթի համար եւ ընկերության բաժնետոմսերի արժեքի աճի հիմնական դրայվերը, հիշեցնում Է The Wall Street Journal-ը: Վերջին ժամանակներս այն սկսել Է դանդաղել ուժեղացող մրցակցության եւ նոր սթրիմինգային ծառայությունների հայտնվելու կապակցությամբ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում