Life

Բրիտանացի գիտնականը նշել Է ամենավտանգավոր ոգելից խմիչքները

1 րոպեի ընթերցում

Բրիտանացի գիտնականը նշել Է ամենավտանգավոր ոգելից խմիչքները

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտնական Հալ Սոսաբովսկին՝ Մեծ Բրիտանիայի Բրիտանական համալսարանից, խերեսը եւ պորտվեյնը համարել Է ամենավտանգավոր ոգելից խմիչքները: Նրա խոսքը մեջբերում Է Daily Mail-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սոսաբովսկին պարզաբանել Է, որ այդ երկու խմիչքներն առանձնանում են արագ ներծծելիությամբ եւ Էթանոլի համեմատաբար բարձր պարունակությամբ՝ շուրջ 20 տոկոս: Մասնագետի խոսքով՝ վտանգավոր են նաեւ վիսկին եւ մյուս թունդ խմիչքները, քանի որ դրանք ուժգին հարբեցում են առաջացնում: Ըստ որում բարձր աստիճանի պատճառով դրանք դանդաղ են ներծծվում արյունատար համակարգի կողմից, քանի որ ճնշում են ստամոքսի բջիջների աշխատանքը, նշել Է Սոսաբովսկին: Նա նաեւ զգուշացրել Է փրփրուն գինիներից, որոնք արագ հարբեցման են հանգեցնում: Բժշկի խոսքով՝ չպետք Է փորձել ալկոհոլը հերթագայել ջրով՝ հարբեցումը դանդաղեցնելու համար, եթե խոսքը վերաբերում Է թունդ խմիչքներին՝ 40 աստիճան սպիրտի պարունակությամբ: Նաեւ խորհուրդ չի տրվում թեթեւ խմիչքների վրա ծանր խմիչքներ օգտագործելը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում