Life

Թոմ Քրուզը օդաչուի խցիկ Է վերադառնում «Թոփ Գան. Մեւերիք»-ի թրեյլերում

1 րոպեի ընթերցում

Թոմ Քրուզը օդաչուի խցիկ Է վերադառնում «Թոփ Գան. Մեւերիք»-ի թրեյլերում

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցանցում հայտնվել են «Թոփ Գան. Մեւերիք» ֆիլմի նոր թրեյլերը եւ պլակատը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail-ը: Թոմ Քրուզն իր հերոսին Է վերադառնում առաջին ժապավենից («Լավագույն հրաձիգը») 34 տարի անց:

Պլակատում նա կանգնած Է ինքնաթիռի մոտ եւ նայում Է թռչող երկու կործանիչների: Բացի 57-ամյա Քրուզից, ֆիլմում նկարահանվել են Ջոն Հեմը, Մայլզ Թելերը, Ջենիֆեր Քոնելին եւ Գլեն Փաուելը: Իր դերին Է վերադարձել նաեւ Վել Քիլմերը: Թրեյլերում Մեւերիքը երկար ժամանակ անցկացնում Է ինքնաթիռի խցիկում, նա հանդես Է գալիս որպես թռիչքների հրահանգիչ, իսկ նրա անցած-գնացած սխրագործությունները «լեգենդ» են դարձել: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան պլանավորված Է 2020 թվականի հունիսին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում