Ինովացիա

Հայտարարվել են տասնամյակի առավել տարածված հավելվածները

1 րոպեի ընթերցում

Հայտարարվել են տասնամյակի առավել տարածված հավելվածները

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: App Annie վերլուծական ընկերությունը հայտարարել Է անցած տասնամյակի ընթացքում առավել մեծ տարածում գտած հավելվածները: Վարկանիշը հրապարակված Է ընկերության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Առավել հաճախ ներբեռնվող հավելվածների ցուցակի առաջատարներն են դարձել Facebook-ը, Facebook Messenger-ը եւ WhatsApp-ը: Առաջին հնգյակում տեղ են գտել նաեւ Instagram-ը եւ Snapchat-ը: Նաեւ վերլուծաբանները կազմել են տնտեսապես ամենաշահութաբեր հավելվածների վարկանիշը: Ցուցակի առաջին հորիզոնականն զբաղեցրել Է Netflix սթրիմինգային ծառայությունը: Երկրորդ տեղում հայտնվել Է Tinder ծանոթությունների հավելվածը, երրորդում՝ Pandora Music-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում