Աշխարհի ամենածեր ամուսնական զույգը նշել Է հարսանիքի 80-րդ տարեդարձը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում ամենածեր ամուսնական զույգը՝ ԱՄՆ-ի բնակիչներ 106-ամյա Ջոն եւ 105-ամյա Շառլոտա Հենդերսոնները, նշել են իրենց հարսանիքի 80-րդ տարեդարձը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է CNN հեռուստաալիքը:

Տարեդարձի առթիվ Ջոնը Շառլոտային զբոսանքի Է տարել 1920 թվականի թողարկման ավտոմեքենայով եւ նրան ծաղկեփունջ Է նվիրել՝ կրկնելով իրենց առաջին ժամադրության իրադարձությունները: Ամուսիններն այդ հիշարժան օրը նշել են ընտանիքի եւ մերձավորների շրջապատում՝ դիտելով այդ տարիների ընթացքում զույգի լուսանկարների սլայդ-շոուն:

Ամուսինները ծանոթացել են 1934 թվականին Տեխասի համալսարանում եւ ամուսնացել 1939 թվականին: Հենդերսոններին ներառել են Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենածեր ամուսնական զույգ: «Նրանք հիանալի զույգ են եւ շատ երջանիկ մարդկանց օրինակ հարաբերություններում. նրանք ուրախ են լինել կողք-կողքի, միասին ճանապարհորդել եւ պարզապես ապրել»,-հայտարարել Է ամուսինների թոռը՝ Ջեյսոն Ֆրին: Հեռուստաալիքը նշում Է, որ ամուսիններն ամուր առողջություն ունեն, եւ նրանք ասում են, որ երկարակեցության եւ երջանիկ ամուսնության գաղտնիքը համեստ կյանքի եւ փոխադարձ սիրո մեջ Է:

Հայերեն Русский

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի