Մոլորակի ամենահարուստ մարդը նշել Է 2019 թվականի գլխավոր գրքերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Microsoft-ի հիմադիր Բիլ Գեյթսը, որն առաջին տեղն Է զբաղեցնում մոլորակի ամենահարուստ մարդկանց թվում, կազմել Է անցնող տարվա, իր կարծիքով, լավագույն գրքերի ցանկը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Forbes-ը: Խոսելով ընթերցածի մասին՝ գործարարը նշել Է «Ամերիկյան ամուսնություն» գիրքը:

Թայարա Ջոնսի վեպում պատմվում Է թխամորթ զույգի մասին: «Այդ պատմությունը կկլանի ձեզ, չնայած թեմայի ծանրությանը»,- հավաստիացրել Է Գեյթսը: Նաեւ նրա ցանկում հայտնվել են Ջիլ Լեփորի «Այդ ճշմարտությունները» ԱՄՆ-ի պատմության մասին, Վացլավ Սմիլի «Աճը» մոլորակի ապագայի մասին եւ Դիանա Թավեների «Պատրաստ են» գործը: Վերջինս իրենից ներկայացնում Է գործնական ձեռնարկ անհանգիստ ծնողների համար, որոնք ցանկանում են երեխաներին սովորեցնել լինել երջանիկ: Գեյթսն առանձին նշել Է Մեթյու Ուոլքերի «Ինչու՞ ենք մենք քնում» գիրքը: Պատմելով դրա մասին՝ գործարարը հիշել Է, որ անցյալում բանի տեղ չի դրել քունը՝ այն համարելով «ծուլության նշան»: Գիրքը, հավաստիացրել Է Microsoft-ի հիմնադիրը, իրեն հարկադրել Է վերանայել իր սովորությունները: Գեյթսի կարողությունը գնահատվում Է մոտավորապես 110 միլիարդ դոլար: 2019 թվականի ամռանը նա իջել Է երրորդ հորիզոնական Bloomberg-ի վարկածով մոլորակի ամենահարուստ մարդկանց վարկանիշում: Նշվել Է, որ պահը դարձել Է պատմական, քանի որ Գեյթսը նախկինում երբեք երկրորդ հորիզոնականից ցած տեղ չի զբաղեցրել:

Հայերեն Русский

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի